Հոկտեմբերի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին Մերիդիան էկսպո-կենտրոնում (Ոսկերիչների, 1) «Եվրասիական շաբաթ 2018» ցուցահանդեսային միջազգային համաժողովի շրջանակում կկայանա ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի մամուլի ասուլիսը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Նիկիշինան կամփոփի համաժողովի նախնական արդյունքները, կպատմի այս տարվա նվաճումների, հիմնական քննարկվող հարցերի մասին:

Բացի այդ, Վերոնիկա Նիկիշինան լրագրողներին կհանձնի պատվոգրեր՝ ինտեգրացիոն օրակարգի լուսաբանման հարցում բարձր պրոֆեսիոնալիզմի և ստեղծագործական մոտեցման համար:

***

հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտիուսումնական հատվածի բացման հանդիսավոր արարողությունը (ՀՌՀ, առաջին մուտք՝ արգելաձողից աջ, երրորդ հարկ):

Բացման խոսք՝

1) ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյան,

2) ՀՀ ԿԳՆ գիտության և կրթության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյան,

3) ՀՌՀ-ի գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյան,

4) ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյան,

5) Իրանի Իսլամական հանրապետության (ԻԻՀ) դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարի:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 09:30-ին  Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում (հասցե` Երևան, Շենգավիթ վարչ. շրջան,  Գարեգին Նժդեհի փող., 22 ) տեղի կունենա Հայաստանում դպրոցականների ակնային զննումների և երեխաների առողջության խնամքի «Ավետիս» ծրագերի բացումը: Միջոցառմանը կմասնակցեն  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

***

Հոկտեմբերի  23ինժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներ Արտյոմ Դավթյանը և Արթուր Միսակյանը:

ԹԵՄԱ` «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները  պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը. խնդրի լուծման հեռանկարները։

***

Հարգելի գործընկերներ,

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա մամուլի ասուլիս «Մարդու իրավունքների վիճակը բանակում 2018 թ.» թեմայով:

Բանախոսներն են՝

Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ

Հայարփի Սարգսյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի փաստաբան

Բանախոսների կազմը հնարավոր է համալրվի:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա քննարկում «ՏԻՄ ընտրությունների ամփոփումքաղաքական գնահատական» թեմայով:

Բանախոսներն են՝

Հակոբ Բադալյանքաղաքական մեկնաբան

Անուշ Սեդրակյան, քաղաքագետ

Էդգար Վարդանյան, քաղաքագետ




Լրահոս