
Քիչ առաջ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այսօր վաղ առավոտյան բերման է ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության լրատվական բաժնից ի պատասխան ArmLur.am-ի հարցադրման հայտարարեցին, որ ԱԱԾ-ն նման գործողություն չի իրականացրել:
Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Այդուհանդերձ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրականում Մովսիսյանների բնակարանում քննչական գործողություններ է իրականցրել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որին մասնակից են եղել ոստիկանության վեցերերոդ վարչության աշխատակիցները:
Ըստ էության, ինչ-որ գործի շրջանակներում անցնում են Մովսիսյանները, ինչը պատճառ է հանդիսացել նրանց բնակարանում քննչական գործողություններ իրականացնելու համար: