Քիչ առաջ ArmLur.am-ին ՀՔԾ-ից հայտնեցին, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրները գտնվում են ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով և կոնկրետ քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են: ArmLur.am-ը փորձեց պարզել, թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում, ՀՔԾ-ից հրաժարվեցին պատասխանել:
Հիշեցնենք, որ Մովսիսյանների բնակարանում քննչական գործողություններ է իրականցրել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որին մասնակից են եղել ոստիկանության վեցերերոդ վարչության աշխատակիցները: