Բրիտանացի գիտնականներն աշխարհի հնագույն չվնասված նավն են հայտնաբերել Սեւ ծովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մորորակի վրա ամենահին չվնասված նավը, որն ավելի քան 2400 տարի գտնվել Է Սեւ ծովի հատակին: 23-մետրանոց հին հունական առեւտրական նավն, ինչպես հոկտեմբերի 23-ին հայտնել Է The Times թերթը, մեծ խորության վրա գտնվել Է հեռակառավարվող ստորջրյա ապարատի միջոցով՝ Բուլղարիայի ափից 50 մղոն հեռավորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աջ կողին պառկած նավը՝ չվնասված կայմով, ղեկերով, թիավարների համար նստարաններով, ինչպես պնդում են The Black Sea Maritime Archaeology Project (Սեւ ծովի ծովային հնագիտության ծրագրի) կազմակերպության հետազոտողները, «շատ նման Է այն նավին, որը պատկերված Է փորձագետներին հայտնի հին հունական սկահակի վրա, որը պահվում Է Բրիտանական թանգարանում:

Նավի գերազանց պահպանվածությանը նպաստել Է այն հանգամանքը, որ Սեւ ծովում 200 մետրից ցած խորություններում գործնականում թթվածին չկա: Այլ ծովերում հազվագյուտ գտածոն նման տեսքով չԷր պահպանվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս