Երևանի ավագ դատախազը հարստացել է. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ազատ Գևորգյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 5 350 961 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա մարտին:

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ Ա. Գևորգյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Նրա դրամական միջոցները 2017թ. սկզբին կազմել են 23 մլն ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար և 7000 եվրո: 2017թ. վերջում նշված դրամական միջոցների չափը նույնն է մնացել՝ ո՛չ նվազել է, ո՛չ ավելացել: Իսկ 5 350 961 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ ըստ ավելի վաղ ներկայացրած հայտարարագրի, Ազատ Գևորգյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ ունեցել է նաև բնակարան: Պաշտոնը ստանձնել է 2017թ. հուլիսի 1–ին:

Ի տարբերություն տարեկան հայտարարագրում նշված դրամական միջոցների, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցներն ավելի քիչ են եղել: Պաշտոնը ստանձնելու ժամանակ դրամական միջոցները կազմել են 22 մլն ՀՀ դրամ, 18 000 ԱՄՆ դոլար և 7000 եվրո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս