ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ Ֆրանսիայի նախագահի սոցցանցից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հայերեն գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երեւանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»,- ասված է նրա գրառման մեջ։

 

 

ՀԱՐՑ. Ես գտնվում եմ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Ունեմ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունք: Ուզում եմ իմանալ` արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում կարո՞ղ եմ օգտվել սոցփաթեթից:

Ալիսա Հարությունյան (32 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից, քանի որ նրանք զբաղեցնում են հաստիքացուցակով նախատեսված հաստիք: Հարկ է նշել, որ նրանք եւս պետք է բավարարեն տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանը:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` շրջիկ առեւտուր իրականացանելու դեպքում ՀԴՄ-ի գրանցումը ինչպե՞ս է կատարվում:

Լեւոն Դանիելյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով` գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ, մասնավորապես` ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային եւ ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման եւ վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ եւ շրջածախ մանրածախ վաճառքի գործունեության տեսակների մասով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հարցերը կանոնակարգվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի համաձայն` բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է: Հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:




Լրահոս