Լիոնի ֆուտբոլիստը հայտնվել է Բավարիայի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում:

«Kicker»-ի հաղորդմամբ, մյունխենյան ակումբի ղեկավարությունը գլխավոր սկաուտ Լորան Բյուսերին գործուղել է Լիոն՝ 25-ամյա ֆուտբոլիստի խաղին անձամբ հետևելու համար:

Ֆեկիրը, ում տրանսֆերը գնահատում են 60-70 միլիոն եվրո, Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 6 խաղում խփել է 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ֆեկիրը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխությանը, սակայն գործարքը չկայացավ ֆուտբոլիստի ծնկի վնասվածքի պատճառով:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Ֆեկիրի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»:




Լրահոս