Գազ չի լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ համայնքների, ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի թիվ 8, 4/3, 3/4, 2/5, Նալբանդյան փողոցի թիվ 7/1, ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55/5, 55/6, 55/8, 55/11, 55/17, 55/20, 55/26 բազմաբնակարան շենքերի, առանձնատների և հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:




Լրահոս