«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած իշխանությունները մշտապես խոսել են տարածքների համաչափ զարգացման, նաեւ սահմանամերձ բնակավայրերին օգնելու մասին, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: Արդեն երկու տարի է՝ կառավարությունը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի հողագործներին զեղչված գնով հացահատիկի սերմացու չի տրամադրում: Այս տարի նախատեսված է մարզի սահմանամերձ 27 բնակավայրերի հողագործներին ցանած ցորենի ամեն հեկտարի համար պետբյուջեից 60 հազար դրամ օգնություն տալ եւ վերջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանն ասել է, թե օգնությունը տրվելու է աշնանացանն անելուց հետո, երբ համայնքների ղեկավարները տվյալներ ներկայացնեն իրենց համանքներում ցանված ցորենի մասին: Միայն թե, սահմանամերձ 27 համայնքների թվում կան գյուղեր, որոնք ցորենի մշակության համար հող չունեն, եւ հայտնվել են լուրջ խնդրի առաջ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: