Արցախում դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ.հոկտեմբերի 23-ին-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ին նույն շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Դ-ին պատկանող առանձնատան դիմաց առկա ճանապարհին, Հադրութի շրջանի բնակիչ, 1958թ.ծնված Մ. Ա-ին պատկանող «ԳԱԶ-2410» ավտոմեքենան առանց գործարկելու՝ կայանված վիճակից ինքնաբերաբար ընթացել և վերջինիս հենել է երկաթյա սյանը, ինչի արդյունքում Մ. Ա-ն տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը։

Արցախի ոստիկանություն




Լրահոս