ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պատմել Աբրահամ Մանուկյանը որդուն նախկին պատգամավորների միջև միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի «Այգի» ռեստորանային համալիրում գումարի շուրջ վեճի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագոզյանը սպանել էր ԱԺ մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարապետյանին, հաջորդ օրը ինքնասպանություն գործել:

Այդ միջադեպին ներկա էր եղել նաեւ ԱԺ մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը, որը կազմակերպել էր նրանց հանդիպումը հաշտեցնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Աբրահամ Մանուկյանի որդուց՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքվեց, թե ինչ է պատմել հայրը ողբերգական դեպքից:

Սակայն նա հստակ պատասխան չտվեց. «Գործով քննություն է գնում, իրավապահ մարմինները տեղյակ են ամեն ինչից, եկեք այդ հարցին չպատասխանեմ, հայրս պատասխանել է իրավապահ մարմինների բոլոր հարցերին»:

Ըստ շրջանառվող լուրերի` Աբրահամ Մանուկյանը դեպքից հետո գնացել է երկրից, սակայն որդին հերքեց` նշելով, որ հայրը այժմ երկրում է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս