Հարց քաղաքացիներից` ապոստիլի վավերացման համար որքան գումար պետք է վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ուզում եմ տեղեկանալ` ապոստիլի վավերացման համար որքան գումար պետք է վճարեմ:

Մհեր Ավետիսյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք` 5000 ՀՀ դրամ: Պետական տուրքը մուծվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ-ի կողմից ապոuտիլ դրվում է`
1. «Նոտարիատի մաuին» ՀՀ oրենքի համաձայն` նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի,
2. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաuտաթղթերի,
3. դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի,
4. դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա:
5. Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Դիմումը մուտք լինելու oրվանից հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար բացի պետական տուրքի գումարից գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը` 8000 ՀՀ դրամ, ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս