ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վալերիյ Օսիպյանը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների և նույն մարզի քննչական վարչության ղեկավար կազմը:
Օրակարգում Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքն էր:

Ոստիկանության պետը նշեց, որ անթույլատրելի է համարում ցանկացած ծանր հանցագործությունը, իսկ, եթե լինում են նման դեպքեր, ուրեմն թերանում է նաև ոստիկանությունը:
Վալերիյ Օսիպյանը կարևորեց ինչպես հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացումը, այնպես էլ դրանց կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:
Ոստիկանության պետին զեկուցվեց մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, խոսվեց իրավապահ այլ գերատեսչությունների հետ համագործակցության մասին:
Քննարկվեց նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակն ու այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:




Լրահոս