Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BNW-ն ու Mercedes-ը. 5 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արայիկ Պողոսյանի վարած BMW մակնիշի 85 DՏ 500 համարանիշի և Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Ֆախուրյանի վարած Mercedes մակնիշի 12 PV 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա. Պողոսյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 22-ամյա Տաթևիկ Պողոսյանը, 60-ամյա Անդրանիկ Պողոսյանը և 60-ամյա Եղիզաբեթ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսին Արտաշատի բժշկական կենտրոնից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս