Աղվան Հովսեփյանի որդու ընկերությունը թալանելու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահի որդու ընկերությունը թալանած անձանց գործով վճիռը հրապարակվեց: Դեռեւս այս տարվա հուլիս ամսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում էր հայտնվել:

«ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից 2018թ. փետրվար-մարտ ամիսներին գողություն է կատարվել. տարել էին 50 պարկ ցեմենտ: Այս արարքի համար ամբաստանյալի աթոռին էին հայտնվել Էդգար Բալասանյանը, Բորիկ Հայրապետյանը, Ալեն Ավագյանը եւ Արա Ազարյանը. վերջիններս «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառել էին 142 հազար 500 ՀՀ դրամի վնաս: Այս գործով հրապարակվել է վճիռը: Մեզ հայտնի դարձավ, որ Էդգար Բալասանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, եւ որպես պատիժ նշանակվել է տուգանք` կես միլիոն դրամի չափով:

Բորիկ Հայրապետյանի, Արա Ազարյանի, Ալեն Ավագյանի Լեւոն Հովսեփյանի նկատմամբ նույնպես պատիժ նշանակվեց հինգ հարյուր հազար դրամի տուգանքի չափով: Ստացվում է` ընդամենը 142 հազար դրամի ցեմենտ գողանալու համար վերոնշյալ անձինք յուրաքանչյուրը պետք է կես միլիոն գումար վճարի ՍՊԸ-ին:




Լրահոս