Գորիսի քաղաքապետարանից պատմել են կատարվածի մանրամասները. ավագանու անդամի ծեծի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները փնտրում են ավագանու անդամ Լյովա Արզանյանին: Վերջինս այդպես էլ չի ներկայանում իրավապահներին, որպեսզի տեսնեն` նա վնասվածք ունի, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարությունից ներքին կարգով կապ են հաստատել Գորիսի քաղաքապետարանից կոնկրետ անձանց հետ, հետաքրքրվել, թե արդյոք նման բան կա, թե ոչ: Ըստ մեզ հասած լուրերի` ՀՀ կառավարության ներկայացուցչին պատմել են, որ նման միջադեպ եղել է:

Ինչպես հայտնի է ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետարանի շենքում. քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի ուշքը գնացել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` միջադեպին ականատես են եղել ավագանու մոտ 13 անդամները: Ավագանու անդամները իրարամերժ գնահատականներ են տալիս կատարվածի մասով: Մի մասն ասում է, թե նման բան չի եղել, իսկ ավագանու անդամ Սամվել Մաքունցը լրատվամիջոցներին ասել է, որ միջադեպ եղել է:




Լրահոս