Հայաստանում ճգնաժամ է. արդեն տոմատի մածուկ ենք ներկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական տվյալներով` Հայաստանում այս տարվա 8 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տոմատի մածուկի արտադրության ծավալները աճել են 7.4 տոկոսով: Պարզվում է, որ տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները ոչ թե տեղական լոլիկն են մթերել եւ տոմատի մածուկ արտադրել, այլ այն ներկրել են ուրիշ երկրներից:

Չի բացառվում, որ առաջիկայում շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ լինի, որովհետեւ եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով` ներկրումը չլինի, միեւնույն է, մեր սպառողների ճաշակը չի փոխվել. հայերը տոմատի մածուկ սիրող ժողովուրդ են:

Այսպիսով, ստացվում է, որ պետական կառույցները ծրագրել են տոմատի սպասվելիք դեֆիցիտը ծածկելու համար հայկական շուկան լցնել օտարերկրյա արտադրության տոմատի մածուկով:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս