«ԲԴԽ-ն չի ցանկանում հանձնվել՝ շարունակելով ապօրինությունները». դատավորների հետ կռիվը թեժանում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատավորների եւ նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջեւ կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը: Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ դիմել է նախագահին. «ԲԴԽ-ն ցանկանում էր մայրության արձակուրդը մեկնաբանել յուրովի, որը, սակայն, իրենց մոտ չստացվեց, եւ ես դրա դեմ պայքարեցի, բայց ԲԴԽ-ն չի ցանկանում հանձնվել եւ ուզում է շարունակել իր ապօրինությունները:

Հիմա դրա կապակցությամբ ընդունել են մեկ այլ որոշում, որով նախատեսում են դատավորների նշանակման կամավորության սկզբունքով կարգ, որը հակասում է օրենքին»,- ասել է դատավորը: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի  այսօրվա համարում:




Լրահոս