ՀԱՐՑ․ Խնդրում եմ` ասեք` ապոստիլի վավերացման համար կոնկրետ ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Սուսաննա Ֆեռոյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը ներկայացնում է`
1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոuահամարը, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները.
2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը.
3. ապոստիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը.
4. պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Տեղեկացնենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը ներկայացնելու oրվանից հետո երկու աշխատանքային oրվա ընթացքում: Ի դեպ, կարելի է ապոuտիլը հաստատել նաեւ դիմումը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում լրացուցիչ արտաբյուջետային վճարի դիմաց:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: