Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը գրառում է արել, որ Աբովյան 5 հասցեում շինարարություն է կասեցվել:
Ըստ շրջանառվող լուրերի` կառուցվող շինությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունն է իրականացնում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ապօրինի կամ հակաօրինական գործողություն ընկերության կողմից չի իրականացվում:
Տոնոյանը պարզաբանեց, որ դեռևս հունիսի 25-ին է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը դիմել Երևանի քաղաքապետարան` շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ, իսկ քաղաքապետարանն առ այսօր չի պատասխանել գրությանը:
«Եթե 30 օր գրությանը պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել»,- հավելեց ց Իվետա Տոնոյանը: