ՕԵԿ Նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ շարունակվում են դատական հայցեր ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան եւ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ից պահանջում է 25 միլիոն դրամ:
Նշենք, որ սա նմանօրինակ գործը չէ. 2017 թվականին գրել էինք, որ «Միկմետալ» ընկերությունն է «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց ներկայացրել` պահանջելով սնանկ ճանաչել: Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը մոտ 2.5 մլն դրամի չափով գումար է պարտք «Միկմետալ»-ին: