ՀԱՐՑ․ Համատեղությամբ աշխատողին մյուս գործատուն ժամանակավոր անաշխատունակության նպաստ նույնպես պետք է վճարի՞, թե՞ միայն մի գործատուի կողմից կարող է վճարվել:
Սիրանույշ Մելիքյան (35 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ․Ս. Մելիքյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով եւ ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետով` համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաեւ ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում` կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռեւս չլրացված, անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում վարձու աշխատողի համատեղության աշխատավայրի գործատուի կողմից նպաստի նշանակման համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Տեղեկացնենք, որ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: