Կարևոր փաստեր նեխուրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանազան ճաշատեսակների, աղցանների ու թթուների բաղադրիչ լինելուց բացի, նեխուրը ունի նաև մի օգտակար հատկություններ:

Նեխուրը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ քաշից, այլև մեր օրգանիզմին մատակարարում է օգտակար նյութերով ՝ թույլ տալով լինել առույգ ողջ օրվա ընթացքում։

Նեխուրը օգտակար է նյարդային համակարգի համար, նպաստում է հորմոնների ճիշտ աշխատանքին և մարսողությանը:

Այս բանջարեղենը հարուստ է B1, B2, C, E և K վիտամիններով, կարոտինով, կալիումով, կալցիումով, նատրիումով, երկաթով, ցինկով, ֆոսֆորով ու մանգանով: Ավելին՝ վիտամիններն ու հանքանյութերը նեխուրում հավասարաչափ են: Նեխուրի ունի միզամուղ հատկություն, օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները։

100 գրամ նեխուրը պարունակում է ընդամենը 16 կալորիա, 1,6 գ բջջանյութ, որն էլ օրգանիզմից տոքսինները դուրս բերելու պատասխանատուն է։

Այդ պատճառով էլ նեխուրը նիհարեցնող գրեթե բոլոր դիետաների բաղադրամասերից է։

Նեխուրը, սակայն, մեծ քանակությամբ խորհուրդ չի տրվում օգտագործել հղի կանանց եւ կերակրող մայրերին, քանի որ դա կարող է վիժման պատճառ դառնալ:




Լրահոս