Ի՞նչ սկզբունքով կազմել ցուցակը. Գագիկ Ծառուկյանը տարակուսանքի մեջ է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում անորոշությունը շարունակվում է, և ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, թե ինչ ցուցակ պետք է ներկայացնի կամ ինչ սկզբունքով այն պետք է կազմվի:

Ուրբաթ օրը Ծառուկյանը հանդիպել է կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ և նրանց հանձնարարել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցող թեկնածուներ գտնել:

Հիմա այդ պրոցեսն է, և տարածքային կառույցների ղեկավարները փորձում են մարդիկ գտնել, որ ուզում են ԲՀԿ-ին ձայն բերել, բայց գիտեն, որ պատգամավոր չեն ընտրվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս