
6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը քիչ առաջ համաներմաբ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
ArmLur.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հաստատեց այս լուրը:
Հիշեցնենք, որ Համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր: