Գագիկ Մինասյանը կլինի՞ ՀՀԿ-ի ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, իշխող նախկին կուսակցությունը՝ Հանրապետականը, կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ այժմ թեկնածուների փնտրտուքների մեջ է, չնայած շատ են հնչում կարծիքներ, որ ՀՀԿ-ն նույնիսկ շանսեր չունի խորհրդարանում հայտնվելու համար: Հաշվի առնելով  ՀՀԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի փոփոխոթյունների տապալումը` ռեյտինգային ընտրակարգի մնալը ձեռք է տալիս այդ կուսակցությանը, քանի որ կուսակցությունում դեռ կան մարդիկ, ովքեր առանձին տարածքներում կարծում են, որ համբավ ունեն եւ կարող են բավականաչափ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար:

Թեպետ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության մեծ մասին թվում է, թե Հանրապետականի շանսերը անհույս են, սակայն հարցումներ կան, որոնք ցույց են տալիս, որ տվյալ ուժը խորհրդարանում կարող է նույնիսկ երկրորդ ուժը լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո: Օրինակ, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսելով ՀՀԿ-ի շանսերի մասին, ասել է, որ նրանց շանսերն այդքան անհույս չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։ Չնայած իշխանությունների եւ վարչապետի լուրջ վարկանիշին, որը հազիվ թե նվազի այս կարճ ժամանակում` ամեն դեպքում, կա որոշակի խումբ, որը նախկին իշխանությունների օրոք նրանց սոցիալական բազան էր: Նրա խոսքով` դա բիզնեսն է, վերնախավի մի մասը, նրանց հետ կապված մարդիկ: Այդ ամենը որոշակի տոկոս են կազմում, եւ նրանք են ՀՀԿ էլեկտորատը: «Հարցն այն է, թե որքանով ՀՀԿ–ին կհաջողվի համախմբել նրանց, եթե, իհարկե, նրանք մասնակցեն ընտրություններին»,-հավելել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ունեցած շանսերի մասին խոսել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, դուք լինելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակներում:

-Դրա հետ կապված դեռ քննարկումներ են ընթանում: Չեմ կարող որեւէ բան ասել:

-Հաշվի առնելով այն, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ի շանսերը նվազել են, կարծում եք` ՀՀԿ-ն կհայտնվի՞ ապագա խորհրդարանում:

-Ժամանակը ցույց կտա: Եկեք սպասենք եւ կտեսնենք:

-ՀՀԿ մի քանի նախկին ներկայացուցիչներ կան, որ լինելու են «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

-Դուք վստա՞հ եք, որ նման բան կա:

-Այո: Իշխող կուսակցությունն էլ հայտարարել է, որ այդպես է:

-Օրինակներ կբերե՞ք:

-Կան անուններ, որոնք շրջանառվում են, բայց պաշտոնապես ոչինչ ասված չէ:

-Դե երբ այդ անունները տան, այդ ժամանակ էլ կխոսենք:

Լուսին Մինասյան




Լրահոս