Նոյեմբերի 9-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

ԹԵՄԱ՝ ԱԺ արտահերթ ընտրություններ. նախընտրական քարոզարշավին ընդառաջ. ներքաղաքական զարգացումներ:

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:00 ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը կներկայացնի ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալմշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։

Բանախոս՝

Բորիս Նավասարդյան,  Երևանի մամուլի ակումբի նախագահ

***

Նոյեմբերի 9-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ ՍամվելԶաքարյանը:

Թեման՝ Առողջապահության նախարարության քաղաքականությունը խոչընդոտում է դեղագործության ոլորտին:

***

Սեպտեմբերի 9-ին ժամը 13:30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Վարչապետի և սևազգեստ մայրերի հանդիպումից ամիսներ անց․ ո՞վ կամ ի՞նչն է խանգարում զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան իրական հանգամանքների բացահայտմանը» թեմայով։ Մանրամասներն ասուլիսի ընթացքում:

Բանախոսներն են ՝

 Արայիկ Պապիկյան- «Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան
 Նինա Կարապետյանց- «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան
 Իրինա Ղազարյան –  մահացած զինծառայող  Արթուր Ղազարյանի մայրը
 Սումբատ Ղազարյան- մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի հայրը
***
Նոյեմբերի 9-ին  ժամը 14:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի աասուլիս՝ «Հասմիկ Սարգսյանի վրա համաներումը չտարածվելու պատճառները և նրա գործով հնարավոր զարգացումները» թեմայով։
Իրեն և երեխաներին սովամահությունից փրկելու համար 5000 դրամ գողության համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի վրա համաներումը չի տարածվում։ Հասմիկ Սարգսյանի գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և ամենաուշը նոյեմբերի 14-ին Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի նրա բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին։ Մանրամասները ասուլիսի ընթացքում:
Բանախոսներն են՝
Մուշեղ Շուշանյան – փաստաբան
Մարինա Պողոսյան – “Վելես” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ։




Լրահոս