ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում երգիչներն այնքան պետք է վաստակեն, որ կարողանան կիսվել հարկայինի հետ. Սյուզի Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո յուրաքանչյուր քաղաքացի ակնկալում է փոփոխություն նաեւ իր կյանքում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ պարզելու, թե ինչ է փոխվել հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների կյանքում նոր Հայաստանում:

-Հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում, դրական կամ բացասական փոփոխություններ եղե՞լ են:

-Ես իմ բնավորությամբ միշտ հետեւողական եմ եւ սիրում եմ հետեւել ու հասկանալ իրական պատկերը, հետեւաբար կողմ կամ դեմ լինել: Քանի որ Հայաստանում նոր են փոփոխություններ տեղի ունեցել, ես միայն ուրախ եմ, որ իմ հայրենակիցները գոհ են այն իրավիճակից, որն այսօր երկրում կա: Եթե իմ հայրենակիցները գոհ են, ապա միանշանակ ես էլ եմ գոհ: Իմ կյանքում կոնկրետ փոփոխություններ տեղի չեն ունեցել, բայց հույս ունեմ, որ գալիք ժամանակահատվածում փոփոխություններ կլինեն:

-Նախկինում փողը, խնամի-ծանոթ-բարեկամը լուրջ դերակատարություն ուներ նորահայտ երգիչների կյանքում: Կարծիք կա, որ Դուք էլ եք այս գործոններով առաջ գնացել: Ձեր բացատրությամբ` ո՞րն էր Ձեր հաջողության գաղտնիքը:

-Ես իմ բարեկամների կամ իմ մտերիմների միջոցով չէ, որ առաջ եմ գնացել իմ կյանքում: Եթե մարդ լույս աշխարհ է գալիս ինչ-որ գործ կատարելու համար, ապա նա անպայման կանգնում է այդ ճանապարհին, եւ ոչինչ չի կարող խոչընդոտել նրա ճանապարհը: Ես գտնում եմ, որ ի սկզբանե լույս աշխարհ եմ եկել, որպեսզի լինեմ երգարվեստում եւ փորձեմ ներկայացնել այն, ինչն այսօր ներկայացնում եմ: Եվ իմ կյանքում բացարձակ նման բան չի եղել, որ իմ ծնողները կամ մտերիմներն ինձ առաջ տանեն: Ես ունեմ այն, ինչ այսօր ունեմ, եւ իմ երկրպագուների մեծ բանակը ես ինքս եմ ստեղծել ու մեծ դժվարությամբ, որովհետեւ սկզբում եղել են դժվարություններ հասնելու իմ նպատակին: Այդ դժվարությունները մինչ օրս էլ կան:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Զրուցեց Նատալյա Պողոսյանը




Լրահոս