ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` աշխատողին տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստից արդյոք հաշվարկվո՞ւմ է սոցիալական վճար, թե՞ ոչ:
Սուսաննա Փիլոյան (32 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Փիլոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտները: Տվյալ դեպքում ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստները չեն հանդիսանում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործատուի փոփոխման դեպքում նոր գործատուին պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին չհայտնելու դեպքում անձի` պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակից լինելու փաստը հայտնի դառնալուց հետո հետագա բազային եկամտից գործատուն ամբողջությամբ փոխանցում է անձի` նախորդ ժամանակահատվածում վճարման ենթակա, բայց չվճարված պարտադիր կուտակային վճարները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: