Ով կգլխավորի «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է «Սասնա Ծռեր» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը այդպես էլ չի պատասխանել, թե ով կգլխավորի կուսակցության ցուցակը։ «Քննարկումները շարունակվում են»,-նշել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կուսակցությունում հստակ որոշում կա, որ համամասնական ցուցակը գլխավորելու է «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը։ Մեծ է հավանականությունը, որ երկրորդ տեղում կլինի Գևորգ Սաֆարյանը, իսկ երրորդ տեղի համար քննարկվում են Գարեգին Չուգասզյանի և Գագիկ Եզիազարյանի անունները։




Լրահոս