Նոյմեբերի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են՝ Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահանգ Չախալյանը, Հայ միաբանություն շարժման համակարգող Արթուր Բունիաթյանը, իրավաբան Պերճուհի Յեթարյանը:
Թեմաներ` կառավարության կողմից՝ անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելող օրենքի նախագծի մերժման հետևանքները՝ նոր զարգացումներ, առաջիկայում նախատեսվող ԼԳԲՏ այլ միջոցառումներ և ճնշումներ Հայաստանի վրա:

Նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը:

Թեմա՝ կոմիտեիում տեղի ունեցող չարաշահումներն ու անմխիթար վիճակը, Հայաստանում զբոսաշրջության առկա վիճակը՝ կախված ոլորտի համար պատասխանատու օղակի անգործությունից:

***

Նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն են ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահներ Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Բագրատյանը: Ասուլիսի թեման` Աժ արտահերթ ընտրություններ:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ին  «Մեգերյան կարպետ» ընկերությունում (հասցե` ք. Երևան, Մադոյան 9) տեղի կունենա «Հայաստանի հմտություններ» մրցույթի բացման արարողությունը:

Միջոցառմանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:




Լրահոս