«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կատակել է, որ «Լիվերպուլը» չի դառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, քանի որ այնտեղ է խաղում Խորվաթիայի հավաքականում իր թիմակից Դեյան Լովրենը.
««Լիվերպուլը» չի դառնա Անգլիայի չեմպիոն: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ է խաղում Լովրենը»,- Կովաչիչի խոսքը մեջբերել է talkSPORT-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 2 միավորով: «Չելսին» 28 միավորով երրորդ տեղում է: