Գառնիկ Իսագուլյանին չի օգնել նաև Ռոբերտ Քոչարյանը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գառնիկ Իսագուլյանը ցանկացել է իր ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն այդպես էլ չի կարողացել իրագործել իր նպատակը, որովհետև չի կարողացել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթել: Եվ դա այնքան էլ տարօրինակ չէ, որովհետև Իսագուլյանը ցանկանում էր հանդես գալ նոր իշխանություններին արմատական ընդդիմության դիրքերից, իսկ ով չգիտի, որ Իսագուլյանը կարող է միայն հանդես գալ իշխանությանը հաճոյացողի դերում և ոչ ընդդիմախոսի:

Ուշագրավ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ չի աջակցել, ով, Իսագուլյանի պնդմամբ, ամեն երեկո իր հետ ընթրում է»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս