Զինվորների ողբերգական վթարից 6 ամիս առաջ նույն մեքենան կրկին անսարք է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին  նոր մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով: Մասնավորապես . մեզ հասած տեղեկությունների համաձայն. այս ողբերգական դեպքից  6 ամիս առաջ   ՀՀ ՊՆ  N զորամասի  ղեկավար կազմը տեղյակ է եղել , որ մեքենան անսարք վիճակում է: Ըստ էության վերջիններս մեքենայի անսարքության մասին տեղյակ են պահել պատկան մարմիներին, որոնք էլ կոնկրետ հանձնարարական են  տրվել զորամասի ղեկավար կազմին, որ պետք է  մեքենայի տեխնիկական վիճակը կարգի բերեն  եւ նոր այն շահագործման հանձնեն:

Իսկ կարգի բերել են եւ նոր են շահագործման հանձնել, որից հետո տեղի է ունեցել դեպքը, թե այդպես էլ որեւէ քայլ չեն իրականացրել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի անսարքությունը վերացնելու համար , որի արդյունքում ունեցանք 4 զոհ , ցույց կտա քննությունը:

Ի դեպ ArmLur.am-ին  հասած հավաստի տեղեկությունների համաձայն,  նախաքննական մարմինը եւս քննություն իրականացնելով պարզել է, որ մեքենան 6 ամիս առաջ ունեցել է տեխնիկական խնդիրներ , որի մասին տեղյակ են եղել զորամասի ղեկավարը կազմը:

Ստեղծվել է մի իրավիճակ , որ Զորամասի ղեկավար կազմը կարող էր կանխել ողբերգական դեպքը, քանի որ տեղյակ է եղել մեքենայի անսարքության մասին , բայց մատնվել է անգործության:

Ավելին, ArmLur.am-ին  հասած հավաստի տեղեկությունների համաձայն  գործով հարցաքննվել են զորամասի մի շարք աշխատակիցներ , այդ թվում ՀՀ ՊՆ  N զորամասի հրամանատարը,  գումարտակի հրամանատարը  եւ մի շարք այ ծառայության գծով պաշտոնատար անձիք:

Հիշեցնեք, որ նոյեմբերի 7-ին ՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազե մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ` Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը և Դավիթ Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել  էին:

Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել  էին զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ևս հայտարարել է, որ վթարի դեպքով ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։

Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն՝ օրենքի ողջ խստությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս