
Հայաստանում ուղեւորափոխադրումների քանակը շեշտակիորեն նվազել է: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից հայտնի դարձավ, որ այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորափոխադրումները նվազել են 7.7 տոկոսով: Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 10.2 տոկոսով, տաքսիների ուղեւորափոխադրումները նվազել են 9 տոկոսով:
Ըստ մասնագետների` դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Անգամ պաշտոնական տվյալներն են հուշում, որ Հայաստանից արտագաղթ կա, պարզապես, ի տարբերություն ՀՀԿ իշխանության տարիների, երբ տարեկան հեռանում էր 40-50 հազար մարդ, թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի ծավալները սկսել են նվազել: Այնպես որ մարդկանց թվի նվազումն էլ իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա: