Սև-մութ ամպեր են կուտակվել Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրենի գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սև-մութ ամպեր են կուտակվել Աբովյան քաղաքում գործող Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Աշոտ Ջիվանյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները չարաշահումներ են հայտնաբերել թանգարանի գործունեության  հետ կապված:

Մասնավորապես, թանգարանի կարիքների համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների ձեռքբերման  համար կոնկրետ գումարներ են դուրս գրվել,  սակայն մատակարարումները կատարվել են մասնակի: Թե ինչ մասնակի մատակարարումների մասին է խոսքը, դեռեւս պարզ չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգը տեւական ժամանակ է, ինչ թանգարանում ստուգումներ է  իրականացրել , որի արդյունքում նման դրսեւորումներ են բացահայտվել, իսկ մնացածը կպարզի քննությունը:




Լրահոս