Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի,
Արագածի, Լոռիի, Աշոցքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների
ավտոճանապարհներին անձրև է տեղում:

Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են Վարդենյանց և Ճամբարակի
լեռնանցքները, տեսանելիությունը 30-50 մետր է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս