«Կոկո» մականվամբ քրեական հեղինակությունն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա օգոստոսի 12-ին կրակոց է տեղի ունեցել Լոռու մարզում:

Հայտնի էր դարձել, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն էր: Նույն օրը պարզվել է, որ Ն. Խաչատրյանին իր մոտ եղած որսորդական հրացանով հրազենային վնասվածքը պատճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Կորյուն Մուրադյանը: Վերջինս հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց Լոռու մարզի ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերվել է, իսկ արդեն հյուրընկալվելով ոստիկանության Բազումի բաժին, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել էին հետևյալը. «Մի քանի հոգի սրճարանում նստած էին, մեկել լսեցինք կրակոց, ու էդ ժամանակ մի ջահել տղա ընկել էր գետնին: Նկատցեինք, որ արյուն է գնում: Լավ էր, մոտակայքում ծառայություն կատարող ՊՊԾ-ի ոստիկանները կարճ ժամանակում հասան, մի քանիսը վիրավորին բժշիկների հետ շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, մի քանիսն էլ վազում էին սրճարանից փախուստի դիմած մի քանի քաղաքացիների հետևից: Հետո իմացանք, որ ոստիկանները Կորյունին բռնել են: էդքան բան»: Կորյուն Մուրադյանը նախկինում եղել է դատապարտված և հանցագործ աշխարհում հայտնի է «Կոկո» մականվամբ:

ArmLur.am-ի հետ զրույցում Մուրադյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել, որ կարոևարգույն վկան դեպքից հետո փախել է Թուրքիա և հայտնել, որ ինքը իրավապահների ճնշումների և խոշտանգման ազդեցության տակ է Կոկոյի դեմ ցուցմունք տվել:

Եվ ահա այսօր ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է  կորյուն Մուրադյանի խափանման միջոց` կալանքը: Ասել է թե «Կոկոն» ազատվեց կալանքից:




Լրահոս