Նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա վարչապետի պաշտոնակատար
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ
է, իսկ լրացուցիչ հավատարմագրվելու համար կարող եք զանգահարել (010) 52-87-12 հեռախոսահամարով մինչև նոյեմբերի 20-ը՝
ժամը 10:00:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Թբիլիսի տեսակամուրջ` նվիրված Հայաստանում և Վրաստանում կայանալիք ընտրություններին առնչվող հարցերին: Ի՞նչ արդյունքների պետք է սպասել, և ինչպե՞ս դրանք կանդրադառնան հայ-վրացական հարաբերությունների վրա:
Տեսակապին կմասնակցեն.
Թբիլիսիում՝
– քաղաքական գիտությունների դոկտոր Վախտանգ Մաիսայա,
Երևանում՝
– Վրաստանի հարցերի փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյան։
***
Հարգելի գործընկերներ,
Նոյեմբերի 20–ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «ԹվայինՀայաստանինընդառաջ» խորագրովArmSec 2018համաժողովիբացմանը:
Բանախոսներն են՝
ՍամվելՄարտիրոսյան` ArmSec հիմնադրամի տնօրեն
ՎահագնԹուխարյան` OWASP-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար
ԱշոտԱրզումանյան` SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր
ԱնդրանիկՎարդանեան` Illuria security-ի գլխավոր գործադիր տնօրեն
ՀայկՆերսիսյան` Հայաստանում Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտություն ծրագրի ղեկավար, ֆիզ․ մաթ․ գիտ․ թեկնածու
***
Նոյեմբերի 20-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՀԿ Գերագույն մարմինի անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ ՀՀ ներքաղաքական-ներհասարակական գործընթացների վերաբերյալ՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ:
***
Նոյեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվի «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի» մրցանակաբաշխության 2018 թվականի հաղթողի անունը:
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով +37410-59-01-47, +37477-20-60-38 հեռախոսահամարներով:
***
Նոյեմբերի 20–ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Փոփոխություններ ՀՀ հարկային օրենսգրքում. կհարկվե՞ն արդյոք արտագնա աշխատողները» թեմայով։
Բանախոսներն են`
Վահագն Խաչատրյան, տնտեսագետ
Ատոմ Մարգարյան, տնտեսագետ
Հայկազ Ֆանյան,տնտեսագետ