ՖՈՏՈ. Ձորաղբյուրում բախված մեքենաները ջարդոնի են վերածվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09:40-ին Ձորաղբյուր գյուղի մոտ՝ «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan Armada մակնիշի 04 ՍՍ 218 համարանիշի և Mercedes C240 մակնիշի 69 DQ 666 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին օգնության են հասել «Նորավան» ամառանոցային համալիրի բնակիչները:

Բախման հետևանքով Nissan-ի առջևի ձախ անվահեծանը կոտրվել է, ինչպես նաև վնասվել են «Նորավան» ամառանոցային համալիրի արտաքին լույսերը:




Լրահոս