Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հասցեագրված բազմաթիվ դիմումները` ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ-ից, ըստ այդմ` անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող և սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողները, ովքեր համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման («Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» 1183-Ն որոշում), իրավունք ունեն պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալ,սակայն ուշացրել են համապատասխան փաստաթղթերը ներկայացնել բուհ կամ ԿԳ նախարարություն, մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ուսման վարձի փոխհատուցման համար պահանջվող փաստաթղթերը:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն` 010-58-95-26 հեռախոսահամարով: