«Ժողովուրդ» օրաթերթը գալիք խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:
– Երեւանի ավագանու ընտրություններից հետո ասացիք, որ Ձեր` ավագանիում չհայտնվելու պատճառն այն է, ժողովուրդը էյոֆրիայի տակ էր: Հիմա մտավախություն չկա՞, որ չեք լինի խորհրդարանում:
-Քաղաքական ուժերը չպետք է վախենան էյֆորիայից եւ հեղափոխությունից: Այն ուժերը, որոնք որոշել են մասնակցել, շատ լավ գիտակցում են, որ տեղի է ունեցել հեղափոխություն եւ հետհեղափոխական շրջանում դժվար է լինելու բոլորի համար: Ես` որպես փորձառու քաղաքական գործիչ, ուշադրություն եմ դարձնում, թե ովքեր են մասնակցում ընտրություններին, տեսնում եմ` ինչ ձեռագիր ու աշխատանք են թողել, որքանով են կապված տարբեր աղմկահարույց խնդիրների հետ եւ եթե նրանք համարձակություն են ունենում նորից մասնակցելու, ինչո՞ւ ՕԵԿ-ը չպիտի մասնակցի շատ վճռական, քանի որ ունի մաքուր անցյալ: Վստահ եմ` արդար ընտրություններ կլինեն: Թեպետ շատ եմ լսում, որ որոշ ուժեր տարբեր համայնքներում իրենց շուրջը մարդկանց են հավաքում եւ ուղղորդումներ անում, վճարում են նրանց, չգտեմ ինչեր են անում: Հույս ունեմ` համապատասխան մարմինները ուշադրություն կդարձնեն դրան:
Ամբողջական հարցազրույցը` օրաթերթի վաղվա համարում: