ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ինչո՞ւ պետք է օլիգարխի ուղեղի աշխատանքի սկզբունքների մասին կարծիք հայտնեմ»,-երեկ այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը` արձագանքելով մեր թերթի հրապարակմանը: Հիշեցնենք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Սեմյոն Բագդասարովը խորհրդարանում հայտարարել էր, թե «Հայաստանում  ամեն ինչ որոշում են  բետոնախառնիչի տիրոջ մտածողությամբ օլիգարխները»: Նիկոյանը մեր հարցադրմանն ի պատասխան ասաց, որ ինքը ներկայացնում է իշխանությունները, բայց ոչ օլիգարխիան: Ասել կուզե` ճիշտ կլիներ` դիմեինք օլիգարխիկ իշխանավորներին: Երբ պնդեցինք, թե ինչու պետությունը չի դժգոհում «մեծ եղբոր» վարքագծից, Նիկոյանը պատասխանեց. «Պետությունը պարտավոր չէ պատասխանել կամ արձագանքել ինչ-որ այլ երկրի պատգամավորի հայտարարություններին», բայց, չնայած դրան, ՌԴ պետդումայի գործընկերոջ ասվածն իբրեւ «հիմարություն» որակեց: Տեսնենք, թե ինչպես կարձագանքեն «բետոնախառնիչները»:




Լրահոս