ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես տենց էլ չեմ հասկանում, ի վերջո, ի՞նչ են որոշել ավանդների հետ կապված: Տալո՞ւ են, թե՞ չէ, սպասե՞նք, մեկ էլ խնդրում եմ` պարզեք, եթե մեզ մի բան լինի, մեր ժառանգները կկարողանա՞ն մեր փոխարեն մեր ավանդները ստանալ, թե՞ հույսներս կտրենք մեր ավանդներից:ՄԻՔԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆ, 70 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. Շուրջ 48 հազար ավանդատու ստացել է ավանդների փոխհատուցումը, եւ սա մի գործընթաց է, որ 2005 թվականից մեզ համար սկզբունքային հարց է դարձել: Նախ սահմավել է որպես ամենախոցելի խավ սոցիալապես անապահով ընտանիքները եւ  սահմանվեց, որ 70-ից բարձր ավանդատուները պետք է ստանան, եւ սկսվեց այդ գործընթացը: Եվ հաշվառվեց շուրջ 102 հազար այդպիսի ավանդատուներ, որոնցից 40-45 տոկոսը փոխհատուցվել է: Կավարտվի ու կշարունակվի մյուսների ավանդները վերադարձվելու պրոցեսը: Բազմաթիվ անգամ է ասվել, որ ավանդները վերադարձվում են: Եթե ցուցակում կա եւ եթե պիտի ստանա, ապա ամուսիններից մեկին տրվում է: Իսկ ժառանգները, բնականաբար, ստանալու են, եթե նախօրոք ժառանգվում է ավանդատուի կողմից, երբ հասավ իրենց հերթը, ապա ստանալու են, կրկնում եմ` ժառանգները նույնպես կարող են իրենց ծնողների ավանդները ստանալ:ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՕԵԿ անդամ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների վերադարձման «ջատագով» ՕԵԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ մարդիկ կստանան ավանդները, բայց հարց է, թե երբ ու ինչքան: Այս մասին բոլոր լռում են:




Լրահոս