ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազատության պողոտայում

Այս մեքենան հայտնվել է «աղետի գոտում»: Այն, որ մեքենայի վարորդը վնասներ է կրել, փաստ է, բայց հարց է, թե ով եւ ինչքան պետք է փոխհատուցի վարորդին կրած վնասների համար:

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` որոնք են գույքահարկով հարկվող շենքերը: Խնդրում եմ պատասխանել, թե կոնկրետ որոնք են հարկվում:

Հովհաննես Պետրոսյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները.
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն).
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները.
դ) առանձին կանգնած ավտոտնակները.
ե) հասարակական նշանակության շինությունները.
զ) արտադրական նշանակության շինությունները.
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ առանձին կանգնած ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տները, տուֆից շինության 1 մ3-ի արժեքն է 85000 դրամ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` մայրս կարո՞ղ է ստանալ մանկավարժական թոշակ: Դիմել ենք սոցապ բաժին, տեղեկացրել են, որ նախապես պետք է գրանցված լինի: Խնդրում եմ պարզաբանել:

Կարինե Մարգարյան (ք. Էջմիածին)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածները:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող ապահովագրական ստաժ ունեցող եւ այդ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տարիքը չլրացած անձը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ տարվա ընթացքում, պարտավոր էր հաշվառվելու համար դիմել իր մշտական բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
Ելնելով վերոգրյալից` եթե Ձեր մայրը չունի 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ, իսկ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվառվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, ապա նրա 55 տարին լրանալու դեպքում անգամ նրան մասնակի կենսաթոշակ նշանակվել չի կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակվում է նաեւ այն անձանց, որոնք մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, եւ լրացել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող նրանց տարիքը:




Լրահոս