Դա տեղի է ունեցել 2014-16 թվականներին, իսկ ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել. Հովհաննես Սահակյանը մեկնաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում այսօր հրապարակում էր եղել այն մասին, որ Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել իր աշխատակիցներին, որի գումարը գերազանցում է 50 մլն դրամը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Հովհաննես Սահակյանից:

-Պարոն Սահակյան, ի՞նչ առնչություն ունեք ներկայացված իրավիճակի հետ: Դուք կարժանանա՞ք Վազգեն Խաչիկյանի ճակատագրին:

-Նախ ի սկզբանե ասեմ, որ նշված 50 միլիոն դրամը վերաբերում է Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության կողմից կատարած ստուգումների առթիվ: 50 միլիոն դրամը վերաբերում են 2014-16 թթ-ին: Դա իմ պաշտոնավարման ժամանակահատվածը չէ: Իսկ ես մինչև 2017 թվականին տեղի ունեցած ընտրություններին պատգաավոր էի: Հետևաբար դա ինձ հետ որևէ առնչություն չի կարող ունենալ: Այդ հրապարակումներին ես անլուրջ եմ վերաբերվում, չգիտեմ սկզբնաղբյուրն ով է, բայց դիլետանտության և տոտալ անգրագիտության մեջ տառապում է, որովհետև սևով սպիտակի վրա գրված թիվը երկրորդ-երրորդ դասարանի աշակարետը կարողանում է կարդալ, իսկ այնտեղ գրված է 2014-2016 թթ.: Իսկ եթե հարմար առիթ են փնտրում փոթորիկ անել, իրականությունը շղարշով պատել, ես պետք է հիասթափեցնեմ, քանի որ չի ստացվի: Հրապարակային դաշտում մի շարք առումներով իրենք ավելի քան պարտված են: Ես կփորձեմ պարզել, ով է սկզբնաղբյուրը և կխնդրեմ լուրը տարածող լրատվամիջոցներին հերքել լուրը:




Լրահոս