Նոյեմբերի 23-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Թեման՝ Ինչպիսի քարոզարշավ է ակնկալվում:
***
Նոյեմբերի 23-ին` ժամը 13:00, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում (Աբովյան 9), տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ասուլիսը:
***
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ համատեղ, ս/թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կազմակերպում է քննարկում «ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների փոխգործակցությունը» թեմայով: Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց մասնակցությունը հաստատող հայտերով կարող են դիմել [email protected]
Քննարկումը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախասրահում (մուտքը՝ ՀՀ ոստիկանության մշակույթի տան կողմից, 2-րդ հարկ):
***
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կազմակերպում են «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով:
Հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը ս.թ. նոյեմբերի 23-ին, ժ. 10:45 -ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:
Խորհրդաժողովին մասնակցելու են բիզնեսում և տնտեսական կառավարման մեխանիզմներում խոչընդոտներն ուսումնասիրած և հաղթահարելու ուղիները վերլուծած ՀՀ առաջատար բուհերի տնտեսագետներ: Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Ն. Փաշինյանը, ՀՀ կառավարության, գործարար համայնքի, մասնագիտացված բուհերի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Խորհրդակցությունը նպատակ ունի ներկայացնելու և վերլուծության ենթարկելու՝
· ՀՀ տնտեսությունում առկա ելակետային իրավիճակը,
· հավասար մրցակցային պայմաններում տնտեսության զարգացման տեսլականը,
· տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները,
· գիտելիքահեն տնտեսությանն անցման ուղիները:
Մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք գրանցվել (հետադարձ նամակով կամ զանգահարելով 096 25 28 92 հեռախոսահամարով)` տրամադրելով լրատվամիջոցի անվանումը, լրագրողի անուն, ազգանունը:
***
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցել ցանկացող լրագրողները պետք է այսօր՝ մինչև ժամը 21:00-ն, հաստատեն իրենց մասնակցությունը՝ զանգահարելով 098025687 կամ 096025687 հեռախոսահամարներով և ասուլիսին ներկայանան անձը հաստատող փաստաթղթով:
***
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովինախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
ԹԵՄԱ՝ ԱԺ ընդունեց 2019թ. պետական բյուջեի մասին նախագիծը. երկրի ներկա տնտեսական իրավիճակը. ներդրումային քաղաքականությունն ու տնտեսական ոլորտում սպասվող փոփոխությունները:
***
Սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես կգա հաշվետվությամբ՝ վերջին 6 ամսում ոլորտում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունների, իրականացված բարեփոխումների և ձեռքբերումների վերաբերյալ։
Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ԶԼՄ-ների, բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Հաշվետվության ներկայացումից հետո Էրիկ Գրիգորյանը կպատասխանի հարցերին։
Հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, խորհրդակցությունների դահլիճ։
***
Նոյեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներ` Լուսինե Հարոյանը, Հայկ Գրիգորյանը եւ Հայկ Փայտյանը կխոսեն ՀՀ Աժ արտահերթ ընտրությունների մասին, կներկայացնեն առաջիկա անելիքները, կանդրադառնան կուսակցության նախընտրական ծրագրին և քարոզարշավին: