Նոյեմբերի 24-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի իրանագետներ Ահարոն Վարդանյանը, Գարիկ Միսակյանը:

Թեմաներ` Հայաստան-Իրան հարաբերությունները ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի պայմաններում, ներկա կառավարության քաղաքականությունը հարևան պետության հետ փոխգործակցության հարցերում: Ինչու են հայաստանյան բանկերը սառեցրել Իրանի քաղաքացիների հաշիվները:

***

Սիրով տեղեկացնում ենք, որ վաղը՝ նոյեմբերի 24-ին, ժամը՝ 13:00 << Արմենիա Մարիոթ>> հյուրանոցի Էրատոն սրահում կկայանա Հայաստանի << Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ>> կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը և ցուցակի առաջատար հորիզոնականները զբաղեցնող Մարիամ Մանուկյանն ու Հայկ Սուքիասյանը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու քարոզարշավի միջոցառումների ծրագիրը:




Լրահոս