
«Չելսին» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Նգոլո Կանտեի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նոր պայմանագիրը նախատեսված է 5 մրցաշրջանի համար՝ մինչև 2023 թվականը:
Պայմանագրի ֆինանսական կետերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում, սակայն բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Կանտեն դարձել է «Չելսիի» ներկայիս կազմի և առհասարակ ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
27-ամյա ֆրանսիացին ստանալու է տարեկան 17 միլիոն եվրո, ինչը 8,2 միլիոն եվրոյով ավելի է նախորդ պայմանագրով սահմանված աշխատավարձից: