
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, նոյեմբերի 22-ին, ժամը 05.50-ին, ՌԴ Մոսկվա քաղաքից «Զվարթնոց» օդանավակայան է ինքնակամ ժամանել 1982 թ. ծնված Կարեն Ա.-ն և ոստիկանների ուղեկցությամբ ներկայացվել բաժին: Նա 2010թ դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: